Seventh-Day Adventist Church

Ես Քրիստոնյա եմ Մենք բերում ենք հույս, փոփոխություն և ոգեշնչում...

Menu

Քրիստոսի առակները

1. Կորած ոչխարի և դրամի առակը 
«Քրիստոսի առակները» թեմաների շարքը ներկայացնում է Ղուկաս 15 և 16 գլուխներում տեղ գտած 5 առակները: Առաջին թեմայի ժամանակ դուք կիմանաք թե ինչու Հիսուս Քրիստոսը պատմեց կորած ոչխարի և դրամի առակը, և ինչ նպատակ էր հետապնդում:




2. Անառակ որդու առակը 
Թեման մեկնաբանում է Ղուկաս 15.11-32 համարներում գրված անառակ որդու առակը: Դուք կիմանաք թե ինչու Հիսուս Քրիստոսը այդ առակը պատմեց մարդկանց և ինչ նպատակ էր հետապնդում: Դուք կբացահայտեք առակի բաղադրիչների մանրամասները և հոգևոր իմաստը:




3. Անիրավ տնտեսի առակը 
Բացահայտեք մեզ հետ անիրավ տնտեսի առակի մանրամասնները՝ ո՞վ է անիրավ տնտեսը, ինչու՞ է Քրիստոսը կոչ անում մամոնայից ընկերներ ստեղծել, արդյո՞ք Քրիստոսը այս առակի միջոցով Իր տված օրենքին հակառակ կամք էր թելադրում և ինչու՞ է Տերը չարերին գովում այս առակի միջոցով...




3. Աղքատ Ղազարոսի և հարուստի առակը 
Այս առակը ամենավիճահարույց հարցերից մեկն է Քրիստոնեական աշխարհում: Իսկապես առաջին հայացքից այն բարդ է երևում, բայց լրջախոհ ուսումնասիրողը, երբ նայի այս առակին թռչնի թռիչքի բարձրությունից և ամբողջ Աստվածաշնչի համատեքստով, ապա կգտնի ճշմարիտ պատասխանը: 
Թեման լուսաբանում է հետևյալ հարցերը՝ ո՞վ է աղքատը, հարուստը և շունը, արդյո՞ք նախահայր Աբրահամը այժմ երկնքում է, կա արդյո՞ք անտեսանելի և անմահ հոգի, դժոխք որպես տանջանքների վայր, և արյդոք այս առակը խոսում է մահից հետո անմիջապես կյանքի մասին, ինչու՞ Հիսուսը պատմեց այս առակը և իրականում Նա ի՞նչ նկատի ուներ: Դուք ամբողջ պատասխանները կստանաք միմիայն Աստվածաշնչից: Առակը լավ հասկանալու համար խորհուրդ ենք տալիս նախ նայել նախորդ երեք առակները: 

esqristonyaem@gmail.com, ք. Երևան, Կոտովսկու 27, Հեռ. 098-087-097