Հենց սկզբից, երբ Maxis-ը մեկնարկեց իր The Sims խաղը, 2000թ.-ին, այն դարձավ հիթ: Միլիոնավոր օրինակներ վաճառվեցին՝ հատկապես դեռահաս աղջիկների շրջանում: Հնարավո՞ր է, որ ոչ թե այս մարդիկ են «խաղում կյանքի հետ», ինչպես խաղի նշանաբանն է, այլ որ մի խավար ուժ է խաղում նրանց հետ: Կարդալ ավելին
Կարծում եմ, զարմանալի է չէ ոչ մեկին, որ ժամանակից դուրս գտնվող Պիտեր Փենի մասին հեքիաթը ունի շատ տարօրինակ բովանդակություն, ինչպիսին են օրինակ հետևյալ ուղերձները՝ «Երբեք չես մեծանա... արա այն ինչ ցանկանում ես», «սպանելը նորմալ է» և «պեդոֆիլիա» (հոգեկան խանգարում, երբ մեծահասակը սեռական ցանկություն է ունենում 11 և ցածր տարեկան երեխաների նկատմամբ): Ի վերջո Պիտեր Փեն անվանումը տրվել է ի պատիվ հունական սեռական շեղվածության, բռնաբարության և տանջանքի աստծո: Մենք սրա մասին դեռ կխոսենք մանրամասն: Պիտեր Փենի պատմությունը ունի խավար ծագում: Այնպես որ պետք է լավ մտածել, նախքան ձեր երեխաներին ցույց տալը:
Այս պատմությունը ի սկզբանե գրվել է Ջեյմս Մեթյու Բերիի կողմից՝ ծնված 1860թ.ին... Կարդալ ավելին
Քաղցած խաղեր. ըմբոստ փրկիչ
Վերջերս շատ մոդայիկ է դարձել ֆիլմերը նկարահանել աղավաղված աստվածաշնչյան սյուժեով, և դրանցից մեկն է «Քաղցած խաղերը»: Օրինակ հատուկ գիրք է գրվել հովիվների և եկեղեցու անդամների համար, որը կոչվում է «Ավետարան ըստ քաղցած խաղեր տրիլոգիայի»: Բայց արդյո՞ք անվտանգ է օգտագործել նման խավար պատկերները բացատրելու փրկության ծրագիրը:
Սկզբում ասենք, որ գրող Սյուզան Քոլինզը այս գիրքը գրելու համար ներշնչվել է Թեսեուսի և Մինոտավրի մասին հունական առասպելներից, որոնք ընդհանրապես կապ չունեն աստվածաշնչյան ամբասիր պատմության հետ... Կարդալ ավելին
Ելից. Թագավորներ և աստվածներ
Վերջապես ժամանակ գտա դիտելու այս «աստվածաշնչյան» ֆիլմը: Չակերտների մեջ և փոքրատառով, քանի որ չգիտեմ թե, որ աստվածն է ներշնչել այս ֆիլմի սցենարը (կամ էլ գիտեմ ուղակի չեմ բարձրաձայնում), բայց հաստատ ոչ Ամենակարող Աստված: Կարելի է ասել ևս մեկ հոլիվուդյան թանկարժեք ֆիլմ՝ ուշագրավ կադրերով և երկրային տրամաբանությամբ, և ոչ ավելին: Ներկայացնեմ որոշ փաստեր... Կարդալ ավելին
Հելոուի՞ն, թե՞ Բարենորոգության տոն
Մոտենում է հոկտեմբերի 31-ը, որի ժամանակ մարդիկ անճոռնի հագուստներով և սարսափելի դիմակներով, դդմի լուսամփոփերով տոնում են Հելոուինը (Halloween): Եկեք տեսնենք իրականում թե ինչպիսի՞ տոն է այն: Չնայած, որ այսօրվա Հելոուինի իրական ծագումը այդպես էլ գաղտնիք է շատ գիտնականների համար, այնուամենայնիվ, կելտիկ Սամհային տոնը Հելոուին տոնի ամենահամոզիչ նախահայրն է: Կելտերը ապրում էին միջին դարում՝ Իռլանդիան, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան գրավող տարածաշրջանում: Նրանք տարին բաժանում էին երկու մասի՝ «լուսավոր մաս» (ամառ) և «խավար մաս» (ձմեռ): Հոկտեմբերի 31-ը վկայում էր ամառվա վերջը և ձմեռվա սկիզբը: Վերջինիս խավար և կարճ օրերը ասոցացվում էին մահվան հետ: Կելտերը հավատում էին, որ մեռելների և կենդանիների երկրների միջև խոչընդոտը վերանում էր հոկտեմբերի 31-ին, և մեռելները կարողանում էին տեղափոխվել այս երկիր հոգիներին այցելելու համար: Արդյունքում, որպեսզի մեռելները... Կարդալ ավելին
Նոյ. Աստվածաշու՞նչ, թե՞ գրաֆիկական վեպ
Ամբողջ քրիստոնեական աշխարհը անհամբերությամբ սպասում է աստվածաշնչյան ամենահայտնի հերոսներից մեկի էկրանավորման պրեմիերային: Դարեն Արոնովսկին ստեղծել է մի ֆիլմ, որի անունն է «Նոյ», բայց շտապենք հիասթափեցնել քրիստոնյաներին, որ այն չունի աստվածաշնչյան հիմք: Մեր համարձակ արտահայտության համար բերենք հիմնավոր փաստեր՝
Փաստ 1
«Նոյ» ֆիլմը ստեղծվել է ոչ թե Աստվածաշնչի փաստերի հիման վրա, այլ Դարեն Արանովսկու և Արի Հանդելի գրած գրաֆիկական վեպի հիման վրա: Ահա այդ վեպից մի հատաված.«Դա մի աշխարհ էր առանց հույսի, մի աշխարհ առանց անձրևի և մշակաբույսերի, որտեղ գերիշխում էին պատերազմատենչ ռազմիկները և բարբարոսական ամբոխները: Այդ դաժան աշխարհում Նոյը մի լավ մարդ էր: Նա հմուտ մարտիկ էր, հրաշագործ (կախարդ) և հեքիմ, սակայն նա միայն ուզում էր խաղաղություն իր և իր ընտանիքի համար... Կարդալ ավելին
Երկրի վրա Քրիստոսի կյանքի պատմությունը ամենավեհ պատմությունն է երբևէ գրված: Բայց այն նաև ամենակրկնօրինակվածն է: Ընդհանրապես երբ մեկին կրկնօրինակում են, ապա դա պատիվ է, բայց ոչ Հոլիվուդի դեպքում, քանի որ այն աղավաղում է ամեն ինչ: Գնոստիցիզմը ագրեսիվորեն զարգանում է: Վերջերս կինոէկրաններին հայտնվեց «Հերակլես. Լեգենդի սկիզբը» ֆիլմը, որը տիպիկ գնոստիկ ֆիլմ է և Քրիստոսի կրկնօրինակում:Ահա այս ֆիլմը նման օրինակներից մեկն է, երբ պատմությունը թարս է ներկայացված: Եկեք համեմատենք այս ֆիլմում Հերակլեսի կյանքը Քրիստոսի կյանքի հետ՝
1. Հերակլեսը կիսաստված և կիսամարդ է - Հիսուս Քրիստոսը լիովին Աստված և լիովին մարդ է: (Ա Հովհ. 5.1, Ղուկ. 1.35, Փիլիպ. 2.7-8, Եբր. 2.9-10)
2. Ֆիլմում Հերակլեսը օգտվում է իր հոր՝ Զևսի զորությունից - Քրիստոսը ապավինում է Իր Հորը ամեն հարցում: (Հովհ. 5.30, Ղուկ. 22.42)... Կարդալ ավելին