ԹԵՄԱ 1 - Տնային հիպնոտիզյորներ
Երբևէ մտածե՞լ եք, որ կարող են ձեր ուղեղը զավթել, դրանով իսկ ձեզ ստրակցնել և շահարկել: Եթե դուք ուզում եք բացահայտել թե ինչպես է դա արվում և չեք ուզում լինել շահարկված, այլ ապրել ազատ, ապա այս տեսանյութը հենց ձեր համար է...

ԹԵՄԱ 2 - Չարի որջը. Երկրպագության սխալ համակարգ - մաս 1
Թեման պատմում է սխալ երկրպագության մասին և թե ով է շահագրգռված դրանում: Դուք կբացահայտեք հոլիվուդյան աստղերի՝ դերասաների(ուհի), ռեժիսիորների և սցենարիստների, ներշնչման աղբյուրը, թե ինչպե՞ս են նրանք այդ փառքը ձեռք բերում և թե ինչպես են շատերին ներգրավում երկրպագության այդ սխալ համակարգի մեջ: Դուք կլսեք ահասարսուռ խոստովանություններ հենց իրենց հոլիվուդյան աստղերի բերաններից:

ԹԵՄԱ 2 - Չարի որջը. Երկրպագության սխալ համակարգ - մաս 2
Թեման պատմում է սխալ երկրպագության մասին և թե ով է շահագրգռված դրանում: Դուք կբացահայտեք հոլիվուդյան աստղերի՝ դերասաների(ուհի), ռեժիսիորների և սցենարիստների, ներշնչման աղբյուրը, թե ինչպե՞ս են նրանք այդ փառքը ձեռք բերում և թե ինչպես են շատերին ներգրավում երկրպագության այդ սխալ համակարգի մեջ: Դուք կլսեք ահասարսուռ խոստովանություններ հենց իրենց հոլիվուդյան աստղերի բերաններից:

ԹԵՄԱ 3 - Ի՞նչ է ասում Հոլիվուդը - մաս 1
Հոլիվուդը ներթափանցում է եկեղեցի, ֆիլմերը հեղեղել են աշխարհը: "Մեդիա մոլորություն" սեմինարի այս թեման բացահայտում է ֆիլմերի մեջ թաքնվաց վտանգավոր լուրը, որը մարդիկ ընդունում են ենթագիտակցորեն. այն ունի կործանիչ ազդեցություն մարդկանց վրա, փչացնում է բարոյականությունը, բերում է փոխզիջման, աստվածաշնչյան սկզբունքների խախտմանը և հոգևոր անկմանը... Բացահայտեք այն այս թեմայի միջոցով, եղեք տեղեկացված և զգույշ

ԹԵՄԱ 3 - Ի՞նչ է ասում Հոլիվուդը - մաս 2
Այս թեմայի երկրորդ մասը պատմում է ֆիլմերում գոյություն ունեցող գնոստիկ լուրի մասին, որտեղ Աստված ներկայացվում է չար, իսկ չարը ներկայացվում է բարի: Նման գնոստիկ լուրերով ֆիլմերը ահռելի շատ են...

ԹԵՄԱ 4 - Երաժշտության ուժը
Դիտելով այս տեսանյութը դուք կտեղեկանաք մարդու վրա վատ և լավ երաժշտությունների ազդեցության մասին, կիմանաք թե երաժշտության բարձրության որ աստիճան է վտանգավոր մարդու լսողության համար և ինչպիսի հաճախականության ձայներից պետք է հնարավորինս խուսափել: Կտեղեկանաք նաև թե ինչպես խուսափել լսողության կորստից: Դուք կբացահայտեք ներկայիս երաժշտական հիմնական ոճերի հիմքը որտեղից է գալիս և ինչ վտանգ է իր մեջ պարունակում: Կիմանաք երաժշտության մեջ օգտագործվող զարկի՝ չար կրոնական ծագման մասին...

ԹԵՄԱ 5 - Ու՞մ են ծառայում
Թեման բացահայտում է, թե հանրաճանաչ շատ երգահաններ, երգիչներ և երգչուհիներ ինչպիսի հոգով են շարժվում և ինչ լուր են փոխանցում իրենց երգերի միջոցով...

ԹԵՄԱ 6 - Դրոշմված երաժշտություն
Վերջապես, դուք շատ պարզորոշ և կոնկրետ կբացահայտեք, թե ո՞րն է Աստվածային երաժշտությունը, իսկ ո՞րը սատանայական: Դուք կտեսնեք և կլսեք սատանայի այն դրոշմը, որը նա կպցնում է ներկայիս երգերի մեծամասնության վրա: Այս թեմայի մեջ կան զարմանալի և շատ ցավալի տեսարաններ, թե ինչպես է սատանան կրկնօրինակում Սուրբ Հոգու գործունեությունը և ներկայանում որպես Սուրբ Հոգի տարբեր վայրերում...Թող Աստված օգնի ձեզ, որ թեման դիտելուց հետո լսեք և երգեք միայն Աստվածային երաժշտություն և երգեր՝ դեն նետելով ձեր ձայնադարանից սատանայականը:

ԹԵՄԱ 7 - Կախարդական թագավորություն
Թեման նվիրված է մուլտֆիլմերին: Արդյո՞ք դրանք անմեղ պատմություններ են, թե՞ ունեն վտանգավոր ազդեցություն: Ինչպե՞ս է պատահում, որ երեխաները կրկնօրինակում են իրենց սիրած մուլտհերոսներին, ինչու՞ է թուլանում նրանց կենտրոնացումը և ինչու՞ են սկսում վատ սովորել դպրոցում հեռուստացույցի առջև ահռելի ժամանակ անցկացնելուց հետո: Ինչպիսի՞ թաքնված ուղերձներ են փոխանցվում հանրաճանաչ շատ մուլտֆիլմերի միջոցով: Նման և այլ հարցերի պատասխանները կստանաք այս թեմայի դիտման ժամանակ...

ԹԵՄԱ 8 - Արհեստական աշխարհ
Թեման ներկայացնում է վիդեո խաղերի միջոցով փոխանցվող գաղտնի ուղերձների և վնասակարության մասին:

Պայքար երկնքից եկողի դեմ
Թեման ներկայացնում է թե ինչ են փոխանցում 2013թ.-ի մեգաբլոքբասթեր ֆիլմերը...
