Seventh-Day Adventist Church

Ես Քրիստոնյա եմ Մենք բերում ենք հույս, փոփոխություն և ոգեշնչում...

Menu

Աստվածաշնչյան տեսադասընթաց

Թեմա 1 - Գրքերի Գիրք Աստվածաշունչ
Թեման ներկայացնում է Աստվածաշնչի հեղինակին, ծագման պատմությունը, կազմը, համապարփակությունը, արդիությունը ներկա օրերում, վերածնող ուժը: Առանց Աստվածաշնչի մենք չենք կարող հոգևոր աճ ունենալ և կոչվել իրական Քրիստոնյաներ: Ներկա սեկուլյար հասարակության մեջ Աստվածաշունչը հետին պլան է մղվել, բայց մենք կոչ ենք անում նորից վերադառնալ Աստվածաշնչին և կարդալ այն ամեն օր...




Թեմա 2 - Պատմությունը կանխագուշակված է
Երկրի պատմությունը կանխագուշակված է Աստվածաշնչի մարգարեությունների մեջ: Այս թեման պատմում է նման մի մեծ մարգարեության մանրամասները և նրա իրագործումը երկրի պատմության մեջ: Այն բացահայտում է ինչպես անցյալը, ներկան, այնպես էլ ապագան: Այնպես որ մեծ հնարավորություն է այս թեմայի միջոցով բացահայտել թե ի՞նչ է լինելու մեր օրերում, մեզանից հետո և թե ինչպե՞ս է լինելու աշխարհի վերջ...




Թեմա 3 - Քրիստոսի երկրորդ գալուստը
Թեման ներկայացնում է Քրիստոսի երկրորդ գալստի հետ կապված տասը նշաններ, որոնք ցույց են տալիս թե որքան մոտ է Նրա գալուստը: Ինչպես նաև ցույց է տալիս Աստվածաշնչից Քրիստոսի գալուստի բնութագրիչ հատկանիշները, որոնք մեզ կօգնեն տարբերել ճիշտը սխալից, և պատրաստ լինել դիմավորելու Քրիստոսի իրական գալուստը:




Թեմա 4 - Եռամիասնական Աստված
Թեման պատմում է Հայր Աստծո, Հիսուս Քրիստոսի և Սուրբ Հոգու մասին որպես եռամիասնական Աստված, Նրա բնույթի, որակների և մեր կյանքում Նրա դերի մասին...




Թեմա 5 - Աստծո Օրենքը
Աստծո տասը պատվիրանները մոռացվել են ներկայիս հասարակության կողմից, որի պատճառով շատացել են հանցագործությունները, անբարոյականությունը, շեղվածությունը ամեն հարցերում, հոգևոր անկումը, այլասեռվածությունը... Թեման ներկայացնում է տասը պատվիրանները առանձին - առանձին, նրա կարևորությունը մեր կյանքում և կոչ անում վերադառնալ Աստծո Օրենքին...




Թեմա 6 - Շաբաթ օրը
Թեման պատմում է Աստծո չորրորդ պատվիրանի մասին՝ ներկայացնելով, թե ո՞րն է իրական յոթերորդ օրը և ո՞ր օրը մարդիկ ըստ այդ պատվիրանի պետք է հանգստանան և նվիրաբերեն Աստծուն: Ներկայացնում է նաև դարերի ընթացքում մեծ պայքարի մասին՝ կապված չորրորդ պատվիրանի հետ:




Թեմա 7 - Ի՞նչ է տեղի ունենում մահից հետո
Մարդու դժոխքի կրակներում հավիտենական տանջվելու գաղափարը տարածված է քրիստոնեության մեջ: Այսօր շատ մարդիկ վախից ելնելով են ծառայում Աստծուն, այլ ոչ թե սիրուց: Ոմանք էլ ապրում են այնպես, ինչպես իրենց է դուր գալիս, քանի որ հոգու անմահության գաղափարը նրանց հուսադրում է, որ ամեն դեպքում՝ չար են, թե բարի, միևնույն է մահից հետո ապրելու են հավիտյան կամ դժոխքի կրակներում կամ էլ երկնային դրախտում: Սակայն այս թեմայի ժամանակ մենք կբացահայտենք թե ի՞նչ է իրականում ասում Աստվածաշունչը մահից հետո մարդու վիճակի մասին...




Թեմա 8 - Առողջ ապրելակերպ
Այսօր աշխարհը տառապում է չարաչար հիվանդություններից: Մարդիկ փրկություն են փնտրում բժիշկների մոտ: Իսկ միգուցե խնդիրը մեկ այլ տեղ է... Թեման բացահայտում է մարդու երջանիկ և առողջ կյանքի կապը Աստվածաշնչի առողջության պատվիրանների հետ...




Թեմա 9 - Նոր կյանք
Թեման պատում է յուրաքանչյուր քրիստոնյայի կյանքում կարևորագույն որոշումներից մեկի մասին, որը կոչվում է մկրտություն: Ի՞նչ է այն իրենից ներկայացնում, ինչու՞ է անհրաժեշտ մկրտվել, ինչպիսի՞ն է մկրտության նախապայմանները և ե՞րբ կարող է մարդը մկրտվել, ահա նմանատիպ հարցերը դուք կարող է բացահայտել նայելով այս թեման...




Թեմա 10 - Ճշմարիտ Քրիստոնյա
Թեման ներկայացնում է ճշմարիտ Քրիստոնյայի բնութագիրը, ով պետք է վկայի Քրիստոսի մասին իր կենսակերպով, արտաքինով, մտքերով և զոհաբերությամբ:

esqristonyaem@gmail.com, ք. Երևան, Կոտովսկու 27, Հեռ. 098-087-097