Seventh-Day Adventist Church

Ես Քրիստոնյա եմ Մենք բերում ենք հույս, փոփոխություն և ոգեշնչում...

Menu

Մրսածության դեմ պայքարի բնական միջոցներ

Կաղամբ
Կաղամբի հյութը օգնում է կոկորդի ցավերի ժամանակ: Ըմպեք կաղամբի հյութը անգինայի կանխարգելման համար, ինչպես նաև օգնում է, որպեսզի ձայնը չկորչի:

Թուզ
Թուզը ոչ միայն համեղ է, այլ նաև կալցիումի և բջջանքի ամենահարուստ աղբյուրներից մեկն է: Թզի հյութը պատրաստված թե չոր թե թարմ թզից պայքարում է հազի և անգինայի դեմ:

Կարտոֆիլ
Չոր կոկորդը փափկացնելու համար, պատրաստեք կոմպրես կեղևահան խաշած կարտոֆիլի տաք պյուրեից: Տեղադրեք այն բամբակե կտորի վրա և այնուհետև կոկորդի վրա:

Մրսածության ժամանակ խուսափեք արագ մշակման սննդամթերքներից: Օգտագործեք եփած կարտոֆիլ՝ գազարի, սոխի, նեխուրի և մաղադանոսի հետ:

Բնության պենիցիլինը
Բնական դեղորայքը կազմված է հետևյալ մթերքներից՝ լի վիտամիններով և բուժիչ հատկություններով՝
- Գրեյպֆրուտը հարուստ է վիտամին C – ով, որը ուժեղացնում է իմունային համակարգը: Գրեյպֆրուտը օգնում է նաև մարմնից թույնի հեռացմանը:
- Նարինջը նույնպես հարուստ է վիտամին C – ով և A – ով: Այն պարունակում է մեծ քանակությամբ կալիում, կալցիում և ֆոսֆոր: Օգնում է գլխից և քթից ավելորդ լորձի հեռացմանը: Օգտակար է հետևյալ հիվանդությունների դեպքում՝ բրոնխիտ, թոքաբորբ, ասթմա, արյան բարձր ճնշում և ռևմատիզմ:
- Կիտրոնը պարունակում է վիտամիններ C և B, կալցիում, երկաթ, կալիում և ֆոսֆոր: Լիմոնը օգտակար է ինֆեկցիոն տեղամասերում մանրենների վերացման համար: Այն օգտակար է իմունային համակարգի և լյարդի համար:

- Սխտորը պարունակում է վիտամիններ C և B, կալցիում, կալիում և ֆոսֆոր: Սխտորը ամենաօգտակար սնունդներից է մասողական համակարգի համար և օգնում է մարմնից թունավոր թափոնների հեռացմանը: Այն նաև մաքրում է արյունը: Շատ օգտակար է իմունային համակարգի ուժեղացման համար:
- Սոխը պարունակում է վիտամին A, տիամին, նիացին և կալցիում: Այն ունի հականեխիչ հատկանիշ, օգնում է դեմքի սինուսային տեղամասերից թարախի հեռացմանը, ոչնչացնում է մարմնի ճիճուները և այլ մակաբույծները, և օգնում է բուժել ասթման, բրոնխիտը, թոքաբորբը, գրիպը և մրսածությունը:
- Անանուխի յուղը թթվածնով հարստացնում է արյունը: Այն մաքրում և ուժեղացնում է ամբողջ մարմինը:

Բաղադրությունը
1 գրեյպֆրուտ (շատ բարակ կեղևահանված)
1 նարինջ (շատ բարակ կեղևահանված)
2 կիտրոն (կեղևով, լավ լվանալ)
3 սխտորի հատիկ
½ մեծ սոխ
3 կաթիլ անանուխի յուղ

Պատրաստելու ձևը
Կտրատել բոլոր մրգերը և բանջարեղենները, եթե հարկավոր է ավելացնել մի փոքր ջուր և բլենդեռով աղալ: Կարող է շատ արդյունավետ օգտագործվել մրսածության, հարբուխի, չոր կոկորդի, վարակների, շնաչառական խնդիրների և ընդհանուր իմունային համակարգի ուժեղացման համար: Կարող եք ավելացնել մեղր քաղցրացնելու համար:

Չափաբաժինը
Չափահասներ – մեկ բաժակ օրական
Երեխաներ – կես բաժակ օրական
Այս չափաբաժինը օրվա ընթացքում պետք է մաս առ մաս օգտագործել, ամեն անգամ մեկ գդալ: Մնացած մասը կարող եք ապակե տարայով տեղադրել սառնարանում: Օգտագործելուց կարող եք մի փոքր տաքացնել:
Սա ոչ միայն հիվանդներին է խորհուրդ տրվում այլ նաև առողջ մարդկանց, որպեսզի ուժեղանա նրանց իմունային համակարգը և առավելապես կարողանան խուսափել հիվանդություններից:
Սա ես անձամբ փորձել եմ և պատկերացրեք ընդամենը մեկ օրում մրսածությունիցս հետք էլ չի մնացել անգամ:
Հույսով եմ այս ամենը ձեզ մեծ օգուտ կբերի առողջ լինելու համար:
Նաև չենք մոռանում ամեն ինչի համար գոհություն հայտնել Աստծուն և խնդրել, որ Նրա զորությունը գործի ձեր գործողությունների հետ:
Եղեք առողջ...

esqristonyaem@gmail.com, ք. Երևան, Կոտովսկու 27, Հեռ. 098-087-097