Լեռան քարոզը - Օրենքն անփոփոխ է - ԹԵՄԱ 1
Այս թեմաների շարքը Հիսուս Քրիստոսի լեռան քարոզի մեկնաբանությունն է աստվածաբան Իվան Խաչատուրյանի կողմից: Առաջին թեման պատմում է այն մասին, որ Քրիստոսը Իր լեռան քարոզում հաստատեց Աստծո Օրենքի անփոփոխելիությունը, Իր երկրային կյանքում ամբողջովին պահեց Աստծո Պատվիրանները և օրինակ թողեց մարդկանց համար: Աստծո Օրենքը և պատվիրանները արդի ու հրատապ են նաև ներկա օրերում: Դրանք չեն կորցրել իրենց արժեքը և նշանակությունը...

Լեռան քարոզը - Մի՛ սպանիր - ԹԵՄԱ 2
Տեսանյութում մեկնաբանվում է Մաթևոս 5.21-26 համարները: Արդյո՞ք Քրիստոսը նոր օրենք տվեց, թե՞ հիշեցրեց արդեն Հին Կտակարանում Իր կողմից տրված օրենքը: Արդյո՞ք Քրիստոսը հակառակվում էր Հին Կտակարանյան օրենքին, թե՞ Փարիսեցիների և դպիրների ստեղծած օրենքին... Դիտեք և պարզաբանեք

Լեռան քարոզը - Ապահարզան - ԹԵՄԱ 4
Թեման ներկայացնում է Քրիստոսի վերաբերմունքը ապահարզանի նկատմամբ, և մեկնաբանում է Մաթևոս 5.31,32 համարները: Սա շատ արդի թեմա է նաև մեր օրերում, երբ ամուսինները ամեն մի չնչին պատճառից կարող են բաժանվել՝ իրենց հետևից թողնելով քայքայված ընտանիքներ, անծնող երեխաներ, սխալ դաստիարակություն և օրինակ:

Լեռան քարոզը - Սուտ երդում - ԹԵՄԱ 5
Արդյո՞ք կարելի է երդվել կամ սուտ խոսել, կա արդյո՞ք «բարի» սուտ կամ կարելի՞ է արդյոք ստել մեկին փրկելու համար: Այս թեմայում՝ Մաթևոս 5.33-37 համարների մեկնաբանության ժամանակ, դուք կստանաք այս հարցերի պատասխանները ըստ Աստվածաշնչի:

Լեռան քարոզը - Ատամի տեղ ատամ, աչքի տեղ աչք - ԹԵՄԱ 6
Թեման լեռան քարոզի հերթական մեկնաբանությունն է, որը պատմում է այսպես կոչված «փոքր օրենքներ»-ի մասին: Արդյո՞ք Հին Կտակարանում Աստված չար է ներկայանում, արդյո՞ք Աստված ստեղծել է օրենքներ մարդկանց տանջելու համար, արդյո՞ք այդ օրենքները մինչ այժմ էլ արդի են և հրատապ... Դիտեք թեման և կստանաք այս և նման այլ հարցերի պատասխանները:

Լեռան քարոզը - Սիրիր ընկերոջդ, ատիր թշնամուդ - ԹԵՄԱ 7
Արյդո՞ք Հին Կտակարանը սովորեցնում էր ատել թշնամուն, արդյո՞ք Աստված Հին Կտակարանում չար էր, իսկ Նոր Կտակարանում դարձավ բարի և սիրող Հայր, թե՞ դա մարդկանց սխալ պատկերացումն էր, և որը Քրիստոսը եկավ շտկելու: Այսօր էլ մարդիկ սխալ պատկերացում ունեն Աստծո մասին՝ մտածելով, որ Աստված Հին և Նոր Կտակարաններում տարբեր է: Նայելով այս թեման դուք կիմանաք, որ Հին և Նոր Կտակարանների Աստվածը նույն է` երեկ, այսօր և հավիտյան: Թեման մեկնաբանում է Մաթևոս 5.43-48 համարները:

Լեռան քարոզը - Իմաստուն և անխելք - ԹԵՄԱ 8
Թեման ներկայացնում է Քրիստոսի լեռան քարոզի վերջԻն մասը, որը տեղ է գտել Մաթևոս 7-րդ գլխում: Ինչպե՞ս տարբերել իրական Քրիստոնյային կեղծից, արդյո՞ք կարող են լինել անօրեն քրիստոնյաներ, որոնք իրենց համարում են Քրիստոսի հետևորդներ, կատարում են տարբեր հրաշքներ, բայց չեն կատարում Հոր կամքը և խախտում են Աստծո պատվիրանները, ինչպե՞ս տունը կառուցել ժայռի վրա և լինել իմաստուն, այլ ոչ թե ավազի վրա և լինել անխելք: Նման հարցերի պարզաբանմանն է նվիրված այս թեման:
