Կոսմետիկան այն է, ինչը մենք կիրառում ենք մեր մարմնի վրա, ինչպիսին են օրինակ օճառը, ատամի մածուկը, բերանի խոռոչը լվանալու հեղուկը, շամպունը, դեզոդորանտը, սափրվելու կրեմը և դիմահարդարման տարբեր պարագաները:
ԱՄՆ-ում արդեն 20 տարի է գործում է ապրանքի պարտադիր պիտակավորման օրենքը, որպեսզի գնորդները կարողանան կարդալ, թե ինչ է պարունակում այս կամ այն ապրանքը: Իսկ մեր երկրում դա շատ հազվագյուտ ապրանքների վրա կարող ենք տեսնել, իսկ մնացածի դեպքում պիտակը կա, պարզապես պարունակության չնչին մասի մասին է գրված և գնորդը գնում է մի բան, որ մասին իրազեկված չէ:
Այսօր մենք ձեզ կլուսաբանենք, թե իրականում ի՞նչ կարող է լինել այն կոսմետիկայի մեջ, որը դուք գնում եք, և ինչպիսի՞ վնաս այն կարող է հասցնել ձեզ և ձեր ընտանիքին:
Մեր մաշկը հանդիսանում է պաշտպանիչ միջոց արտաքին վնասակար նյութերի նկատմամբ, սակայն արհեստական ճանապարհով մենք ինքներս հաճախ գործում ենք ի վնաս մեզ: Երբ դուք ձեր դեմքին քսում եք որևէ կրեմ կամ սափրվելու գել, ապա որոշ քիմիկատներ ներծծվում են ձեր մաշկի մեջ և մտնում ձեր օրգանիզմ, որտեղ նրանք կարող են պահպանվել շատ օրեր:
Ներկայացնենք մի քանի վնասակար քիմիկատներ, որոնք ներկա են համարյա բոլոր կոսմետիկայի մեջ՝
Նատրիումի լաուրիլ սուլֆատ (Sodium Lauryl Sulfate)
Այս նյութը շատ ուժեղ քիմիկատ է, որը ստեղծվել է հատուկ ավտոլվացման կենտրոնների հատակները մաքրելու համար: Խնդիրը նրանում է, որ այս նյութը այլատարրում է սպիտակուցը, իսկ մեր օրգանիզմը բաղկացած է սպիտակուցներից: Այլատարրման արդյունքում ամինաթթուների միջև կապը քայքայվում է, սպիտակուցը կորցնում է իր ակտիվությունը և դառնում է անպիտան: Նատրիում լաուրիլ սուլֆատ օգտագործվում է շամպունների, ատամի մածուկների, տարբեր լասիոնների և կրեմների մեջ: Ուսումնասիրությունները ցույց են տվել որ այն վնասում է աչքերը, մարմնի բջիջները և ընդհանուր օրգանիզմը: Այն կարող ե միացության մեջ մտնել ապրանքում պարունակվող այլ բաղադրիչների հետ և վնասել մաշկը ու առաջացնել բորբոքում: Ճապոնիայի ատամնաբուժական ասոցիացիան փորձեր է կատարել նատիրում լաուրիլ սուլֆատի վրա և հայտնաբերել, որ այն մուտագեն է և կարող է փոփոխություն կատարել բջջի գենետիկայի մեջ: Մինչև 6 տարեկան երեխաները, եթե օգտագործեն նման նյութ պարունակող կոսմետիկա, ապա այն չի թողի որպեսզի նրանց աչքի սպիտակուցները կապվեն անհրաժեշտ ձևով:
Այս նյութը արգելված է Եվրոպայում և կենտրոնական Ամերիկայում:
Սա մարդկանց ավելի հայտնի է անտիֆրիզ անվամբ, որը հաճախ օգտագործում են ավտոմեքենաներում ջուրը չսառելու համար: Այս նյութի արտադրողները օգտագործման գրքույկի մեջ նախազգուշացնում են, որ եթե այն հայտնվեց մարդու մաշկի վրա, ապա կարող է առաջացնել անոմալիաներ լյարդում և վնասել երիկամները: Պրոպիլեն գլիկոլը կարող է մաշկի միջոցով ներթափանցել արյան մեջ և մնալ օրգանիզմում մի քանի օրեր կամ շաբաթներ: Այս նյութը օգտագործվում է կոսմետիկայի, ինչպես նաև սննդամթերքների արտադրության մեջ (կեքս, պաղպաղակ): Այն պահում է ապրանքի խոնավությունը և չի թողնում որպեսզի սառչի ցուրտ պայմաններում: Դուք նկատած կլինեք, որ համարյա բոլոր կոսմետիկաները, ինչպես նաև շատ ուտելիքներ ցուրտ ձմռան պայմաններում չեն սառչում, և դա ի շնորհիվ պրոպիլեն գլիկոլի: Այն օգտագործվում է համարյա բոլոր շրթներկների մեջ և դրանով իսկ ազատ մուտք ունի մարդու ուղեղի լիմբիկ համակարգ:
Գույն տվող նյութեր
Օրինակ կարմիր շրթներկի մեջ պարունակվող FD & C Red No. 3 նյութը, որը պարունակվում է նաև շատ այլ կոսմետիկաների մեջ, երբ կիրառում ես կաթնագեղձի վրա, ապա առաջանում է կրծքի քաղցկեղ: Այս նյութը դեռ գտնվում է մեր երկրի վաճառասրահներում և այն քաղցկեղածին է:
Մանիկյուրների, դրանց հեռացման համար նախատեսված նյութերի և ակրիլ եղունգները կպցնելու համար նախատեսված սոսինձների մեջ պարունակվող քիմիկատները նույնպես ներթափանցում են եղունգների միջոցով մարդու օրգանիզմ:
Նավթի կողմնակի արտադրություններ և քաղցկեղածին նյութեր
Շամպունները երեխաների աչքերը մռմռացնում են, դրա համար որոշ արտադրողներ գտել են ելքը, թե ինչպես շամպունը սարքեն հասանելի փոքրիկներին, որպեսզի նրանց աչքերը չմռմռան: Նրանք իրենց արտադրվող շամպունների մեջ ավելացնում են էթիլենի օքսիդ, որը հանդիսանում է քաղցկեղածին նյութ:
Բացի այդ, երեխաների համար նախատեսված շատ արտադրանքներ պարունակում են շատ մեծ քանակի նավթի կողմնակի արտադրություններ, ինչպես օրինակ զտված նավթամոմ և հանքային յուղ: Երեխաների իմունային համակարգը ի վիճակի չէ դիմագրավել նման ահեռի քանակի քիմիկատներին:
Օծանելիքներ
Բուրմունքները ուղիղ գնում են մարդու ուղեղի լիբիկ համակարգ: Հիմնականում, օծանելիքները պատրաստվում են մոտ 5000 ածխաջրածիններից, որոնք բոլորը սինթետիկ են: Հիմնականում այդ գեղեցիկ ապակե ամանների մեջ բնական վարդեր չեն ճզմված: Երբ մարդու մարմինը հյուծվում է, այն դառնում է զգայուն բուրմունքների նկատմամբ՝ օծանելիքներ, աերոզոլներ, լվացքի միջոցներ: ԱՄՆ-ի շրջակա միջավայրի պաշտպանության գործակալությունը ասում է, որ դրանք առաջացնում են նյարդային և ուղեղային խանգարումներ, հատկապես նրանք ուսումնասիրել են կապը արհեստական բուրմունքների և բազմակի սկլերոզի, քրոնիկական հյուծվածության և ֆիբրոմիալգիայի (մկանային և հոդերի ցավեր, հյուծվածություն) միջև:
Այն ինչ մարդը շնչում է պետք է լինի բնական:
Իհարկե մենք հասկանում ենք, որ ներկա գերզարգացած աշխարհում շատերի համար գրեթե անհնարին է ապրել առանց կոսմետիկ ապրանքների (օճառ, շամպուն, մարմնի կրեմ, ատամի մածուկ, շրթներկ, մանիկյուր և այլ դիմահարդարման պարագաներ), բայց
Այսօր չէինք ասի, որ մարդիկ օգտագործում են միայն ամենաանհրաժեշտ կոսմետիկաներ, քանի որ շատերի դեմքերը պատված են «անճանաչելի» և «անանցանելի» մակիյաժով, հետո էլ երբ գալիս են տարբեր հիվանդությունները, ապա պատճառը փնտրում են միայն օդակաթիլային վարակների մեջ, քանի որ ըստ իրենց իրենք ընդհանրապես մեղավոր չեն և ապրում են շատ համեստ կյանքով:
Քչացրեք ձեր կոսմետիկան և ապրեք բնական կյանքով, ձգտեք օգտագործեք Աստծո տված բնական կոսմետիկան և շնչեք բնության բնական բուրմունքը: